Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն Ադրբեջանի նախկին պետական խորհրդականն է մեզ սովորեցնում՝ ինչ անել հայ եկեղեցու հետ. Սամվել դպիր Գրիգորյան

Հոկտեմբեր 02,2026 13:12 Share

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախկին պետական խորհրդական, ներկայում պրոֆեսոր և հրապարակախոսն արդեն ոչ միայն քննարկում է ՀՀ կառավարության պատրաստած հակաեկեղեցական զեկույցը, այլև մեզ «լուծում» է առաջարկում՝ Եպիսկոպոսաց ժողով գումարել, ի գիտություն ընդունել կառավարության զեկույցը և «ճգնաժամից դուրս գալու» համար փոխզիջման գնալ, իսկ Վեհափառ Հայրապետից պահանջում է հրաժարվել իր գործունեությունից։

Ուշադրություն դարձրեք՝ ՀՀ իշխանության պատրաստած զեկույցն արդեն դարձել է այն նյութը, որի հիման վրա Ադրբեջանի նախկին պետական խորհրդականը մեզ բացատրում է, թե ինչպես պետք է Հայ Առաքելական Եկեղեցին լուծի իր «ներքին խնդիրները»։
Սա ինքնին շատ խոսուն է։

Երբ Հայոց Եկեղեցու դեմ ներսից տարվող պայքարի թեզերը սկսում են շրջանառվել նաև ադրբեջանական տիրույթում, և Ադրբեջանի նախկին պետական խորհրդականն արդեն մեզ ցուցումներ է տալիս՝ ինչ անել մեր Կաթողիկոսի, Եպիսկոպոսաց ժողովի և Եկեղեցու հետ, գոնե այս պահին պետք է հասկանալ, թե ուր է հասել այս ամենը։

Գոնե այսքանից հետո քրիստոնյաներիս համար պետք է պարզ լինի, որ խոսքը վաղուց միայն անձանց մասին չէ։ Դա ընդամենը պատրվակ է։ Թիրախում Հայ Առաքելական Եկեղեցու անկախությունը, ներքին ինքնավարությունն ու նվիրապետական կարգն են։

Իսկ ինչո՞ւ: Կարծում եմ շատերի համար արդեն պարզ է դառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031