Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու հավաքարարներն ընդդեմ քաղաքապետարանի

Փետրվար 13,2015 19:00

Գյումրու կենտրոնական փողոցները մաքրող մի խումբ հավաքարարներ երեկ «Առավոտ»-ին իրենց բողոքն ու զայրույթը հայտնեցին՝ կապված իրենց ցածր աշխատավարձերի հետ: Հետաքրքիրն այն է, որ թեեւ նրանք համարվում են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, եւ նրանց ամեն վայրկյան կարող է սպառնալ աշխատանքից հեռացվելու վտանգը, սակայն համարձակորեն, անկաշկանդ քննադատում էին ղեկավարությանը. «Հանգստյան օրեր չունենք, անգամ տոն օր չունենք, առավոտվա 7-ից մինչեւ 15-ը աշխատում ենք, ու ոչ թե փողոց ենք մաքրում, մեր քաղաքը փողոց չունի, այլ կեղտաջրափոսեր… Սխալվես՝ բերանդ բացես, ասես՝ բա սա շնո՞րհք է, շան տանջանքի համար էս ի՞նչ գումար եք տալիս, կասեն՝ մեր տված շորերը հանի ու ճամփա ընկի: Արթիկը որ էդքան փոքր է, փողոցները շողշողում են, էնտեղի հավաքարարներին հեչի պես 70 հազար դրամ են տալիս, Երեւանի մասին էլ եկեք չխոսենք, էնտեղ 100 հազար դրամին փող չեն ասում»:

Մանրամասները՝ 

Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728