Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ-ն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին

Փետրվար 13,2015 18:33

ԵՀՄՖ-ի նախագահությունն իր աջակցությունն է հայտնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելու գործընթաց սկսելու կապակցությամբ:

ԵՀՄՖ-ի նախագահությունը համազգային այս խնդրի վերաբերյալ մշտապես բարձրաձայնել է վաղուց, իսկ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողի վերջին ելույթն իր կուսակիցների հավաքին մեկ անգամ ևս փաստեց, որ ՀՀԿ-ն և իր ղեկավարն  ի վիճակի չեն քաղաքական երկխոսության, հետևաբար Հայաստանում և Սփյուքում կորցրել են հայ հանրության վստահությունը վերջնականապես, ինչպես նաև հայության հույսը, որ երբևիցե հնարավոր կլինի պետության կառավարումը դնել արդյունավետ ընթացքի մեջ ՀՀԿ-ական բազմաթիվ անկիրթ ու գավառամիտ մականունավորներով:

Հայաստանի Հանրապետությունը քաղաքական և տնտեսական ճգնաժամից դուրս բերելու կապակցությամբ ԵՀՄՖ-ի նախագահությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ տարիներ առաջ ԵՀՄՖ-ի կողմից ստեղծվել է սփյուռքում գործունեություն ծավալած և արդեն մեծ վաստակ ունեցող հայ մասնագետների և լուրջ գիտնակաների տեղեկատվական բազա, նրանց հետ վարվել են բանակցություններ, հետևաբար Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանք պատրաստ են ԵՀՄՖ-ի հովանու ներքո վերադառնալ Հայաստան և լծվել երկիրը կառուցելու գործին:

ԵՀՄՖ-ի նախագահությունը կոչ է անում բոլոր հայրենասեր ուժերին, քաղաքական և հասարակական կազմակերպություններին, ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին համախմբվել երկիրը կործանումից փրկելու գործին:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    էս՞ ով ա էս բոմժը 😀

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728