Լրահոս
Օրվա լրահոսը

Հարազատները վրդովված են ռուսական ԶԼՄ-ների մեկնաբանություններից և պնդում, որ հայազգի գործարարը սառնասիրտ մարդասպան չէ. «Փաստինֆո»

Փետրվար 20,2015 12:50

Oրեր առաջ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ հրապարակել էին ՌԴ-ում կատարված դաժան հանցագործության մասին տեղեկատվություն` իրենց տանը, քնած ժամանակ սպանվել էին հայազգի ընտանիքի մայրն ու 7-ամյա դուստրը: Քննչական մարմինն առաջինը կասկածի տակ էր առել ընտանիքի հորը, ով այդ ողբերգական գիշերը տանը չէր գիշերել:

Հայազգի Խորեն Ղազարյանի հարազատները «Փաստինֆո»-ի հետ զրույցում իրենց վիրավորանքն ու վրդովմունքը հայտնեցին ռուսական լրատվամիջոցներում հայտնված լուրերի ու մեկնաբանությունների վերաբերյալ:

Մեր զրուցակիցները նկատեցին, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ, արհամարհելով անմեղության կանխավարկածն ու սենսացիայի հետևից ընկնելով, հանցանքը վերագրել էին հայազգի Խորեն Ղազարյանին` նրան ներկայացնելով որպես սառնասիրտ մարդասպանի: Մյուսներն էլ պարզապես արտատպել էին նույն հոդվածները` առանց խորանալու իրերի էության մեջ:

Հարազատներին վիրավորել է այն փաստը, որ ռուսական մամուլը Խորեն Ղազարյանին ներկայացրել է որպես թղթամոլի, աղավաղել նրա` ընտանիքի հետ ունեցած հարաբերությունների փաստը` միանշանակ հայտարարելով, թե նա կնոջ հետ անընդհատ վիճել է, ճնշել նրան: «Երեխայի մասին ընդհանրապես չենք խոսում:

Եթե իմանայիք այն ամենը,  ինչ նա անում էր   իր երեխայի համար, օրինակ` նոր տարուն ԱՄՆ են մեկնել երեք շաբաթով, մարտին պատրաստվում էր Իտալիա տանել»,- մեզ հետ զրույցում նշեցին հարազատները` միաժամանակ հայտնելով, որ երեխան երկար սպասված, ուշ ծնված ու այդ ընտանիքի միակ երեխան էր, որին ծնողները առանձին քնքշությամբ էին վերաբերվում:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728