Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ զինանշանի մեջ 7-8 հատ գազան կա». քանդակագործ

Մարտ 03,2015 12:26

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի համար Հայաստանի զինանշանը լավը չէ։ Ըստ նրա,  այն կազմվել է մեկ օրում, ՀՅԴ-ի  պատվերով և մեկ տարվա համար, թեև այն մնացել է հավերժ:

«Ինձ մոտ տպավորություն է, որ այն գազանանոցի համար է նկարված, յոթ-ութ հատ գազան կա մեջը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց քանդակագործը: Նրա խոսքով,  զինանշանի մեջ պետք է զգացվի ազգային հավաքական ուժը, ինչը չի զգացվում.

«Ես կողմ եմ փոխելուն, որովհետև այստեղ չկա ազգային ոգին: Ես այս գերբում չեմ տեսնում այն ազգին, որը սայլերով քարեր է տարել՝ տաճարներ սարքել, որոնք մինչ այսօր կանգուն են, չեմ տեսնում մայրերի ուժը, որ մագաղաթը շալակած բերել են, չեմ տեսնում խորհրդավոր երդիկը, որից ծխում է, դուրս գալիս և չի հանգչում»:
Նրա կարծիքով, Խորհրդային Հայաստանի զինանշանը կարելի է փոփոխել և այն ընդունել:
Ինչ վերաբերում է հիմնին՝ քանդակագործի կարծիքով, այն էլ լավագույնը չէ ու փոփոխման կարիք ունի. «Հիմնը խեղճ է, իջնում է ներքև, այն ևս պետք փոխել, կոմպոզիտորները դրա մասին պետք է մտածեն»:
«Կարին»  երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կարծիքով էլ, հիմնը և զինանշանը փոխելու համար պետք է ազգային նկարագիր ունեցող մասնագետների խումբ ձևավորվի:
Հակադարձելով զինանշանի մասին քանդակագործի կարծիքին՝ ասաց, որ չի ցանկանում, որ ծաղրեն զինանշանը այն գազանանոց անվանելով:

Հետո ասաց, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից խաբկանք էր և իրականում Կոջոյանի և Թամամյանի հեղինակած զինանշանը չէ. «Իրական զինանշանի վրա առյուծի երախը բաց է, և դնչկալով չէ, թուրը շղթայված չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031