Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն ծաղկեպսակ է դրել ASALA-ի զոհը դարձած թուրք դիվանագետի հուշարձանին. Sondakika

Մարտ 04,2015 13:39

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Պորտուգալիայի պաշտոնյաների հետ այցելել եւ ծաղկեպսակ է դրել 1982 թվականին ASALA-ի կողմից Լիսաբոնում սպանված թուրք դիվանագետի հիշատակին նվիրված հուշարձանին: Թուրքական Sondakika.com կայքի փոխանցմամբ՝ հուշարձանը կառուցվել է 2013 թվականին:

Թուրքիայի վարչապետը աղոթել է նրանց համար եւ ասել, որ ASALA-ի հարձակումների արդյունքում սպանվել են մի քանի դիվանագետներ: Նա նաեւ ասել է, որ երբ Թուրքիայի արտգործնախարար էր, ջանքեր է գործադրել, որպեսզի արտասահմանում բացվեն ASALA-ի վրիժառուների զոհ դարձած Թուրքիայի դիվանագետների հուշարձաններ

Արդյունքում ՝ այդպիսի հուշարձան է բացվել Կանադայում, իսկ ավելի ուշ՝ Լիսաբոնում: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ այս տարի իրենք պլանավորում են պայքարել Հայոց ցեղասպանության մասին պնդումների դեմ, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել նախկինում ASALA-ի ծավալած գործունեության վրա:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031