Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրիչների  պատճառով Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած խումբը որոշեց չմտնել Գյումրի

Մարտ 07,2015 15:59

Ինչպես տեղեկացրել ենք,  «Հիմնադիր խորհրդարանի»  անդամներն  այսօր  «100-ամյակն առանց ռեժիմի» խորագրով  ավտոերթ էին անցկացնելու Գյումրիում  ու Ամենափրկիչ եկեղեցու բակում  հանդիպելու էին գյումրեցիների հետ:  Սակայն, անհայտ ծագումով մի խումբ երիտասարդներ՝ չգիտես ում կողմից ուղարկված, հավաքվել են Գյումրիի մուտքի մոտ՝ սպառնալիքներ հնչեցնելով  «Հիմնադիր խորհրդարանի» անդամների  հասցեին ու հարձակվելով նրանց սպասող լրագրողների վրա:Սեֆիլյան

 

Վերջիններս հեռացել են  հեռախոսազանգ ստանալուց հետո: «Հիմնադիր  խորհրդարանի» անդամները , հասնելով Ազատան գյուղի  մոտ, առաջ չեն շարժվել: Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը մամուլի ասուլիս է հրավիրել Ազատան գյուղի  մոտ: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանն,   անհայտ ծագումով  սադրիչները ցրվել են Գյումրու տարբեր անկյուններում՝ Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդած խմբի՝  Գյումրի մտնելուն պես սադրանքներ հրահրելու համար, դա է պատճառը, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները որոշել են Գյումրի չմտնել:скачанные файлы (39)

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ  Վարուժան Ավետիսյանն ասաց, որ ոստիկաններն իրենց անվտանգության  ապահովման երաշխիքներ չեն տալիս, իրենք էլ զգում են, որ «խաժամուժը» , քրեական տարրերը պտտվում են իրենց շուրջբոլորը: Ըստ նրա,  կա իրենց վրա հարձակվելու ռեալ վտանգ, եւ  այսօր Գյումրի չեն մտնի, սադրանքից խուսափելու նպատակով: Վերջինս նաեւ հայտնեց իր  մտավախությունն առ այն, որ Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց հսկողությունն ակտիվացրած ոստիկանները կրիմինալ տարրերի միջոցով կփորձեն հակառուսական տրամադրություններ հրահրել , սադրել եւայդ ամբողջը կբարդեն իրենց վրա:

Ժիրայր Սեֆիլյանն էլ  հայտարարեց, որ իրենք անպայման  կգան, «գյումրեցի  ժողովրդի» հետ կշփվեն: «Եթե այս անգամ որոշել էինք միտինգ չանել, բավարարվել միայն հանդիպումով , առաջիկա օրերին Գյումրին կգանք միտինգի նպատակով», -ասաց նա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031