Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների գործով տուժողների իրավահաջորդները ներկա են գտնվել քրեական գործով նշանակված փորձաքննություններին

Մարտ 10,2015 17:26

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։

Ավելի վաղ նախաքննական մարմինը բավարարել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ նշանակված համալիր փորձաքննությանը ներկա գտնվելու վերաբերյալ։

Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։

Այնուհետեւ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի մոտ, որին մասնակցել են տուժողների իրավահաջորդները, նրանց ներկայացուցիչները, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը, քրեական գործով քննչական խմբի քննիչները։
Քննարկվել են նախաքննությանը վերաբերող հարցեր, պարզաբանումներ են տրվել տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, նախաքննություն գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ տրամադրվել քննության ընթացքի մասին։

Նման հանդիպումները կշարունակվեն։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը կշարունակի տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների համար հնարավորինս մատչելի դարձնել քրեական գործի նախաքննության տվյալները։

 

 ՀՀ քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031