Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնիկական խնդիրը՝ ընդդեմ ֆուտբոլի դիտման

Մարտ 11,2015 14:13

« Ինչո՞ւ նոյեմբերյանցին պետք է ադրբեջանական ալիքով ֆուտբոլ նայի» նյութի մեջ հայտնել ենք, որ մարտի 10-ի ուշ երեկոյան Նոյեմբերյան քաղաքի եւ քաղաքի հարակից գյուղերի բնակիչները չեն կարողացել դիտել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի «Ռեալ- «Շալկե 04» խաղը:

Հայաստանի հեռուստատեսային ցանցերի Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի տնօրեն Վոլոդյա Ազատյանն ասաց, որ «Ռեալ- «Շալկե 04» խաղի ժամանակ հեռուստաաշտարակի տյուների հետ կապված ծրագրային խնդիր է եղել: Այդ տյուների միջոցով է հեռուստաաշտարակի հերթապահ աշխատողը կարողանում հեռուստատեսային արբանյակում գտնել  ֆուտբոլային խաղի հեռարձակման կոդը եւ այն վերահեռարձակել: Վ. Ազատյանն ասաց, որ այդ սարքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, դրա թերությունն իրենց աշխատողը վերացրել է:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031