Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նոյեմբերյանցին պետք է ադրբեջանական ալիքով ֆուտբոլ դիտի

Մարտ 11,2015 11:44

Մարտի 10-ի ուշ երեկոյան Նոյեմբերյան քաղաքի եւ քաղաքի հարակից գյուղերի ֆուտբոլասերները չկարողացան դիտել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի «Ռեալ»- «Շալկե 04» մրցավեճը: Նոյեմբերյանի հեռուստաաշտարակի աշխատողը ապարդյուն փորձում էր գտնել հեռուստատեսային արբանյակի այն կոդը, որը հնարավորություն կտար վերահեռարձակել խաղը: Այդ փորձերը նա կատարում էր ուղիղ եթերում:

Ֆուտբոլասերներից ոմանք ստիպված են ֆուտբոլի ՉԼ խաղերը նայել Նոյեմբերյանի սահմանագոտու եթերում առկա ադրբեջանական հեռուստաալիքով: Նոյեմբերյանի տարածաշրջանի ֆուտբոլասերներից մեկը մեզ ասաց. «Ինչո՞ւ ես պետք է այդ խաղը նայեմ ադրբեջանական հեռուստաալիքով, ստիպված ձայնն իջեցնում եմ, դարձել եմ տնեցիների թշնամին»:

Տավուշի սահմանագոտու բնակիչները զրկված են Անգլիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի ֆուտբոլային առաջնություններին հետեւելու հնարավորությունից: Այն հեռուստաալիքները, որոնք ցուցադրում են այդ առաջնությունների հանդիպումները, Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում չեն հեռարձակվում:

Հ2-ը, որը ցուցադրում է Անգլիայի առաջնության խաղերը, 2014թ. հունվարի 1-ից դադարեցրեց հեռարձակումը Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններում:

Ադրբեջանական գնդակոծության թեժ շրջանում, 2014թ. օգոստոսին սահմանամերձ Դովեղ գյուղ այցելած ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դովեղցիներին հարցրել էր, թե ինչո՞վ կարող է օգնել նրանց: Գյուղի ծայրին ապրող, նախկինում ադրբեջանական զինված անասնագողերի հարձակումից իր տան բակում ծանր վիրավորված դովեղցի Կարեն Վարդանյանը Շարմազանովին ասել է, որ օգնություն կլինի Հ2 հեռուստաընկերության հաղորդումները վերականգնելը, որպեսզի իրենք կարողանան դիտել ֆուտբոլի Անգլիայի առաջնության հանդիպումները: Շարմազանովը խոստացել էր այդ հարցում աջակցել, սակայն…

Ակնկալում ենք «հեռուստաաշտարակի» ղեկավարության պաշտոնական պատասխանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031