Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի է ժամանել «սպեցնազը»

Մարտ 12,2015 16:34

Aravot.am-ի տեղեկություններով` Գյումրիում երկու օրվա ընթացքում կատարված սպանություններից, հնչած կրակոցներից հետո այսօր քաղաք են ժամանել  ՀՀ ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները ու  հատուկ ջոկատայինները: Հանցագործությունների բացահայտման ընթացքը  հսկելու նպատակով մերթընդմերթ Գյումրի են գալիս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալները:  Խուզարկվում են բոլոր կասկածելի անձանց  բնակարանները՝  հանցագործներին հայտնաբերելու նպատակով:

Մեր տեղեկություններով՝ խուզարկություններ են կատարվում նաև Գյումրու Շիրակացի  փողոցում բնակվող թաղային հեղինակությունների տներում, այսինքն այն թաղում, որտեղ բնակվել է 34-ամյա Սամվել Հակոբյանը:

Ի դեպ, Շիրակի մարզի իրավապահները հավաստիացնում են, որ երկու մտերիմ ընկերների՝ Քրիստ Վարդանյանի ու Սամվել Հակոբյանի սպանությունների փաստով այս պահի դրությամբ ո՛չ ձերբակալված կա, ո՛չ էլ հետախուզվող: Այս երկու տղաների սպանության գործով կան մի քանի կասկածյալներ, սակայն դատավարական կարգավիճակ ունեցող կասկածյալներ դեռ չկան:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    ձեվ մի տվեք ձեզ ուզում էք ցույց տալ թէ բանից բեխաբար էք եթե դա այդպես է ապա ավելի վատ ձեզ համար

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031