Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Մարտ 13,2015 16:22

Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան:

Հագեցած օրակարգով այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, թիկունքի և սպառազինության վարչությունների պետերի հետ, այցելություններ է կատարել ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազամարդյունաբերական ձեռնարկություններ:

Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական  արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները:

Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031