Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել 100 LIVES նախաձեռնությունը

Մարտ 13,2015 17:30

«Բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի  միջոցառումների շրջանակում «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը: Այն հատուկ ուշադրության արժանի  նախաձեռնություն է, որը ոչ միայն միջազգային մակարդակով լուսարձակի տակ է բերում հայ ազգի զավակների հավատարմությունը նահատակների կտակին եւ բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը, այլեւ, վստահ ենք, որ  մղիչ ուժ կհանդիսանա, որպեսզի միջազգային բարձր համբավ վայելող անձիք զորակցեն մեր ժողովրդին եւ մեզ հետ միասին պահանջեն մեր ոտնահարված իրավունքների ճանաչումը»,-ընդգծել է  Արամ Ա կաթողիկոսը:

«Հայրապետական օրհնության այս գիրով ողջունում ենք Ռուբեն Վարդանյանի ազգանվեր նախաձեռնությունը եւ մաղթում, որ այն հաջողությամբ պսակվի ու իրագործի իր նպատակը»,-նշվում է կաթողիկոսի ողջույնի խոսքում:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը  եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը եւս ողջունել են «100 կյանք» նախաձեռնությունը:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031