Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պուտին. «Եթե Ղրիմի իրավիճակը կրկնվեր, ես նույն կերպ կվարվեի»

Մարտ 16,2015 12:50

Ղրիմում Ուկրաինայի զորքի զինաթափման նպատակով Ռուսաստանի իշխանությունը թերակղզում գաղտնի կերպով ծովային զորքեր է տեղեկայել: Այս մասին, ըստ Rosbalt.ru-ի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. վերադարձ հայրենիք» ֆիլմում:

Պուտինի խոսքերով՝ Ղրմում Մոսկվան «գործողությունների ընտրության հնարավորություն չի ունեցել, որովհետեւ պետք էր թերակղզու բնակիչներին պաշտպանել»: Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Ղրիմի իրադարձությունների անբարենպաստ զարգացմանը եւ չի բացառել միջուկային զենքերի պատրաստության բերելը:

 Gazeta.ru-ն էլ գրել է, որ նույն ֆիլմում Պուտինը ասել է նաեւ, որ եթե 2014 թվականի Ղրիմի իրավիճակը կրկնվեր, նա նույն կերպ կվարվեր: Նա ընդգծել է, որ երբեք դա չէր անի, եթե չկարծեր, որ հենց այդպես է պետք վարվել: Այս ամենի հետ մեկտեղ ՌԴ ղեկավարը նշել է, որ սառը պատերազմն ավարտվել է եւ պետք է խուսափել ճգնաժամներից:

Պուտինը Ղրիմում տեղի ունեցած քաղաքական փոխակերպումները բոլոր իրավական նորմերին համապատասխան է համարում: «Ղրիմի խորհրդարանը իշխանությունների լեգիտիմ, ամբողջական ներկայացուցիչն է, որը կազմավորվել է ողբերգական իրադարձություններից շատ առաջ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031