Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երեւան չեն ժամանել Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի պատվիրակները

Մարտ 16,2015 12:58

«Ես հասկանում եմ, որ մենք գործ ունենք բավական նուրբ ու բարդ իրադրության հետ»,- Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վերաժողովի Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի նիստում, իր ելույթում ասաց ԱլԳ ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին` նկատելով, որ ադրբեջանական գործընկերը նախապես ասել էր, որ գալու է, ապա ասել, որ չկարողացավ գալ:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը (լուսանկարում) արձագանքեց, որ Ադրբեջանը բաց է թողնում այս հնարավորությունը, ու ցավալի է, որ ադրբեջանական կողմը չմասնակցելու որոշում է կայացրել. «ԱլԳ-ն քաղաքական կյանքի ու քաղաքացիական հասարակության կայացման համար շատ կարևոր է, և մեզ անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել»:

Վեհաժողովի նիստին չեն մասնակցում նաեւ բելառուսական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգմավոր Թևան Պողոսյանն էլ ուշադրություն հրավիրեց ԵՄ այլ երկների ներկայացուցիչների բացակայությանը: Պողոսյանը նկատեց, թե Ադրբեջանի ներկայացուցիչների չմասնակության պատճառը գաղտնիք չէ: Ըստ նրա՝ ադրբեջանական ցանկացած հասարակական կազմակերպություն, վերջին մի քանի տարում, երբ մասնակցել է այն միջոցառումներին, որտեղ հայկական մասնակցություն է եղել, կամ բերդում է հայտնվել կամ էլ Ադրբեջանից փախուստի մեջ է:

«Պարզ է, որ վախի մթնոլորտն է պատճառը, որ չեն եկել, քանի որ նախընտրել են չմասնակցել, քան թե Երևանից վերադարձից հետո հայտնվեն հատուկ ծառայությունների կամ այլ հետապնդումնների ներքո: Ցավով եմ ասում, որ ցանկացած ծրագրից հետո, այն կազմակերպությունը, որ ունեցել է հայկական գործընկերների հանդիպում, մեղադրվել է ազգային դավաճանության մեջ, ուստի վախի մթնոլորտը դժվար է հաղթահարել, և մարդիկ նախընտրում են չգան»,-ասաց նա:

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունը Բաքվում մասակցել էր Եվրանեսթի նիստին,  եւ ենթադրում էր, որ դա փոխադարձ պետք է լինի, մինչդեռ պայմանավորվածությունը չի հարգվել:

Թևան Պողոսյանը նաև հարցրեց, թե ինչու նույն Եվրանեսթին չեն մասնակցում քաղհասարակության ներկայացուցիչներ այնպիսի երկրներից, ինչպիսին Ֆրանսիան է, Իսպանիան, Պորտոուգալիան: «Ի վերջո, Արևելյան գործընկերությունը միայն վեց երկրները չեն, այլ նաև այն երկրները, որոնք ԵՄ անդամ են: Մենք ունենք մեծ խնդիր՝ ընկալելու նաև, ինչ է նշանակում Արևելյան գործընկերությունը փակ հասարակության պլատֆորմում, բոլոր երկրները հավասար չեն մասնակցում, և դա ունենում է իր ազդեցությունը»,-ասաց նա և հավելեց, թե Արևելյան գործըկերության իրական հաջողություն կլիներ, եթե ԵՄ անդամ 28 երկրներն ակտիվ ներգրավված լինեին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031