Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդգար Ամիրյան. «Ծեր կնոջ 3 քվեաթերթիկներն էլ պետք է մարվեին»

Մարտ 17,2015 20:35

Մեզ զանգահարեց Իջեւանի ավագանու  թեկնածու Էդգար Ամիրյանը եւ հայտնեց, որ իր պահանջով  Տավուշի մարզի 41/06 տեղամասում կատարված քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքում մեկ սխալ հայտնաբերվել  է. ավագանու  թեկնածու Զարմայր Բեկնազարյանի օգտին քվեարկված քվեաթերթիկը դրված է եղել ավագանու թեկնածու Արտակ Խաչատրյանի օգտին քվեարկված քվեաթերթիկների տրցակում:

Էդգար Ամիրյանը հայտնեց նաեւ, որ իր ստույգ տեղեկություններով 41/07 տեղամասում 75-ամյա կնոջ ձեռքին եղել է ոչ թե 3 քվեարկված քվեաթերթիկ եւ 3 ծրար,այլ՝ 3 քվեաթերթիկ եւ մեկ ծրար,  այդ  քվեաթերթիկները քվեարկված են եղել ավագանու թեկնածու Էմիլ Վարդապետյանի օգտին: Ա. Ամիրյանն ասաց, որ 3 քվեաթերթիկի եւ մեկ ծրարի մասին  գրառում կա այդ ընտրական տեղամասի գրանցամատյանում: Է. Ամիրյանը հայտնեց նաեւ, որ ըստ ընտրական օրենսգրքի պահանջի ՝ այդ կնոջ ձեռքին գտնված   3 քվեաթերթիկները  տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից պետք է մարվեին, սակայն մարվել է  2 քվեաթերթիկ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031