Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրրանը» շարունակում է ճակատագրեր փրկել

Մարտ 18,2015 13:45

«Մարդուն ձուկ տալով, դու կկերակրես նրան մեկ օրով, ձկնորսություն սովորեցնելու դեպքում՝ կկերակրես նրան ամբողջ կյանքում»՝ չինական հայտնի ասացվածքը դարձել է «Օրրանի» առաքելության գլխավոր կարգախոսը: Ամեն տարի «Օրրան» կազմակերպության շնորհիվ անապահով ընտանիքների տասնյակ պատանիներ եւ աղջիկներ, իրենց նախընտրած արհեստը սովորելով, կարողանում են վաստակել իրենց հանապազօրյա հացը:

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Օրրանի» լրատվության պատասխանատու Սուսաննա Մանուկյանը, այս տարի այդ կարգախոսին միացել է նաեւ HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը՝ «Global Education Program» դրամաշնորհային ծրագրով: Այս ծրագրի շրջանակներում ծայրահեղ աղքատ ընտանիքների 15-24 տարեկան 26 երեխաների համար՝ «Օրրանի»՝ Երեւանի եւ Վանաձորի կենտրոնների շրջանավարտներ եւ Հայաստանի տարբեր շրջաններից (Գյումրի, Վանաձոր, Կապան, Կոթի, Իջեւան, Ուշի, Էջմիածին), վարձվել են մասնագետներ, որոնք սովորեցնում են նրանց տարբեր արհեստներ, ըստ՝ երեխաների նախասիրությունների եւ ունակությունների՝ վարսահարդար, ավտոմեխանիկ, հրուշակագործ, սեղանի դիզայներ, ֆլորիստ, հացթուխ, սալիկապատող, հյուսն, քարտաշ: Այս մասնագիտությունները հնարավորություն կտան վերջիններիս գտնելու իրենց տեղը այս կյանքում: Ծրագրում ընտրված յուրաքանչյուր շահառու երեխա կստանա իր մասնագիտական գործիքները նվեր, իսկ լավագույն բիզնես պլան ներկայացրածները կստանան 400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգեւ՝ իրենց նախաձեռնած «բիզնեսը» խթանելու համար: «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարծում է, եթե այդ հարյուրավոր երեխաներից գոնե մեկի ճակատագիրը կարողանում են փրկել, ուրեմն իրենց առաքելությունը կարող են համարել կատարված: Իսկ «Օրրանն» ունի փրկած բազում ճակատագրեր:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031