Լրահոս
Օրվա լրահոսը

Արյուն վերցնելիս անվտանգությունը կապահովեն

Մարտ 30,2015 14:49

Արցախի բժիշկները վերապատրաստվել են` նոր տեխնոլոգիաներով աշխատելու համար: Այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյանը, որը նաեւ «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի հիմնադիր տնօրենն է: Տիկին Նազարյանը մարտի 27-ին Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովում «Արդի գինեկոլոգիական եւ մանկաբարձական ախտաբանության լաբորատոր ժամանակակից ախտորոշման մեթոդները» թեմայով Արցախի բժիշկների համար մասնագիտական դասախոսություն է կարդացել:

Inessa_Nazaryan-2

«Շատ կարեւորում եմ հայկական 2-րդ հանրապետության` Արցախի առաջընթացը առողջապահության ոլորտում, եւ այդ է պատճառը, որ «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիան գործունեություն է ծավալում նաեւ Ստեփանակերտում: Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է գոնե փոքրիկ լումա ներդնել այդ գործում: Այսօր «ԷԿՈՍԵՆՍ» լաբորատորիայի անձնակազմը ու Հայաստանի անվանի մասնագետները աշխատում են փորձի փոխանակման շնորհիվ ներդնել Արցախում օր օրի զարգացող բժշկության նորարարությունները»,- ասաց Ինեսսա Նազարյանը:

«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիան ձեւավորվել է 2009 թ-ին: Տիկին Նազարյանի խոսքերով, այս լաբորատորիայի նպատակն է` բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան, եւ լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները. «Հետազոտություններն իրականացնել ու դրանց արդյունքները տրամադրել հնարավորինս կարճ ժամանակահատվածում, յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում»:

 

Տիկին Նազարյանը վստահեցնում է, որ հիվանդների համար կապահովվի բժշկական տեղեկատվության գաղտնիությունը, անանուն հետազոտությունների հանձնման հնարավորությունը, արյուն վերցնելու գործընթացի անվտանգությունը, բժշկական լաբորատորիայի անձնակազմին տուն հրավիրելու հնարավորությունը:
Լաբորատորիայի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարվում են նաեւ ինքնատիպ գենետիկական հետազոտություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031