Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ԲՀԿ-ի եւ եռյակի հետ համագործակցության ու հակասության մասին

Ապրիլ 10,2015 16:43

ԱԺ վերջին քառօրյա նիստերի ընթացքում քննարկվեց գազի հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովի աշխատանքների մասին եռյակի անդամները հակասական կարծիքներ էին հայտնում: Մասնավորապես, եռյակի անդամների կարծիքների հետ հակասության մեջ էր ՀԱԿ-ի դիրքորոշումը: ԲՀԿ խմբակցությունն ասաց, որ հանձնաժողովը շատ լավ է աշխատել, նույնիսկ Միքայել Մելքումյանը քննադատեց հանձնաժողովը վատաբանողներին: ՀԱԿ-ն ասաց, որ չեն ստացել այն արդյունքը, ինչ ուզում էին ստանալ, իսկ «Ժառանգությունը» հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի չարչարանքին ապաշխարանք մաղթեց ու գոհունակություն հայտնեց նրան:

Aravot.am-ի հարցին՝ Եռյակն այլեւս խորհրդարանական համագործակցության չի՞ գնում, չկա՞ կոնսենսուս՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ, մենք որեւէ փորձ չենք արել այս հարցում կոնսենսուսի գալ: Մենք ընդամենը արտահայտել ենք մեր կարծիքը»:

Մեր հարցին՝ այլեւս չե՞ք համագործակցելու եռյակի հետ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է սպասել, որ որոշ գործընթացներ ավարտվեն, այդ թվում՝ ԲՀԿ-ում: Դրանից հետո պարզ կլինի՝ մենք կարո՞ղ ենք համագործակցել, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930