Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման. Լևոն Զուրաբյան

Նոյեմբեր 19,2026 15:09 Share
Աջակցեք aravot.am-ին

НО ДЕНЬГИ ВПЕРЕД!

Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել։

«Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»։

Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։

Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։

1.Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։

2.Նա այն մարդն է, որը մեզ խաբել է 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։

3.Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։

4.Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։

Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։

Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։

Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։

1.Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։

2.Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։

3.Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվեի անցկացման ժողովրդավարական նորմերը:

4.Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։

Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ։

Լևոն Զուրաբյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30