Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է մեղադրում Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործը կոծկելու մեջ. news.am

Ապրիլ 14,2015 11:08

Հայաստանի փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի, այն կոծկելու շրջանակներում հարցաքննվել են մի շարք պաշտոնատար անձինք, օրինակ՝ որպես վկա հարցաքննվել է նաեւ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ, այն ժամանակ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Նրա հայրը՝ Պետրոս Մհերյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես չգիտեմ, թե դա որտեղից է դուրս եկել, բայց իրենք այդ գործում կան, խոսքը ոչ թե սպանության, այլ կոծկելու գործի մասին է: Միանշանակ է, որ ինքն էլ, Ալիկն էլ այդ գործի շրջանակներում կան, էդ կասետը, որ հրապարակվեց, Ալիկը հենց առաջին դերն է խաղում»:

Փոխոստիկանապետի հայրը չի ցանկանում մանրամասներ հայտնել, որպեսզի չվնասի քննությանը: Պետրոս Մհերյանը շեշտեց, որ իր որդու սպանության գործի չբացահայտման մեղավորները հենց Կարեն Բաբակեխյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ ՀՔԾ նախկին քննիչ, այժմ փաստաբան Հեկտոր Սարդարյանն է:

Նա շեշտեց, որ եթե մարդիկ գործը կոծկում են, կամ խառն են այդ գործին, կամ պատվիրատուներն են, կամ դա անոմ են ինչ-որ գումարի դիմաց: Նա հույս ունի, որ մի օր իր որդու սպանության գործը կբացահայտվի:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930