Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարել է իր կնոջը հարվածողին

Ապրիլ 14,2015 11:40 Share

1977 թ. ծնված Աննա Մ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր տվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16.00-ի սահմաններում, համագյուղացին՝ 1993 թ. ծնված Պերճ Թ.-ն, տանը վիճաբանել է իր և ամուսնու հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել իր գլխին ու թիկունքին, ինչը տեսնելով իր ամուսինը` 1965 թ. ծնված Ալեքսան Մ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Պերճ Թ.-ի թիկունքին և պատճառել մարմնական վնասվածք:
Դանակն առգրավված է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել