Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները բարեհաջող են ընթանում»

Ապրիլ 14,2015 13:29

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Դրական գնահատելով հատկապես վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը` նախարարն ընդգծել է, որ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի տեղական սորտերի մշակության ուղղությամբ տարվող աշխատանքները տարեց տարի ավելի բարեհաջող են ընթանում, ինչի շնորհիվ սերմնաբուծության ոլորտում տարեկան հաջողվում է ապահովել 30-40 տոկոս աճ:

«Մեզ համար գերակա խնդիր է մնում տեղական սերմնաբուծության արտադրության ծավալների ավելացման հաշվին ավելացնել բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սորտերի տարածումը մեր հանրապետությունում», – նշել է նախարարը` հավելելով, որ այդ ուղղությամբ կենտրոնը սերտորեն համագործակցում է նաև մասնավոր հատվածի հետ:

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա աշնանը կենտրոնում հոսքային գծերի տեղադրման և աշխատանքի մեքենայացման շնորհիվ հնարավոր կլինի առաջիկա տարիներին  տեղական սորտերի սերմերի նկատմամբ առկա պահանջարկի մոտ 80 տոկոսն ամբողջությամբ բավարարել գիտական կենտրոնի արտադրության հաշվին:

Տեղեկացնելով, որ բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունի հատկապես լոլիկը, Սերգո Կարապետյանը նշել է, որ այս տարի նախատեսվում է 2500 հեկտարով ավելացնել լոլիկի ցանքատարածությունները:

Իր հերթին գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանը նշել է, որ  գյուղացիական տնտեսությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տեղական սորտերի նկատմամբ, և համոզմունք է հայտնել, որ կենտրոնում արտադրվող սերմերն ամբողջությամբ կսպառվեն:

Նշելով, որ այսօր գիտական կենտրոնն ունի բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի 3620-ից ավելի սորտեր, այդ թվում` 40-ից ավել լոլիկի սորտեր, որոնցից առավել մեծ պահանջարկ ունեն մասնավորապես «Անահիտ»,  «Արա», «Նոյ», «Հայաստանի հրաշք», «Երազ» և «Մուսա լեռ» տեսակները:

Սերմերի պահանջարկը և արտադրության ծավալները  բավարարելու համար գիտական կենտրոնը համագործակցում է նաև մասնավոր տնտեսությունների հետ:

Բացի սերմարտադրությունից, գիտական կենտրոնն արդեն երրորդ տարին է, ինչ սածիլներ է աճեցնում, որոնք հետագայում իրացվում են հանրապետության բոլոր մարզերում:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930