Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանատնից արձագանքեցին բողոքի ակցիային

Ապրիլ 16,2015 14:02

Այսօր ԱՄՆ դեսպանատան մոտ, ինչպես տեղեկացրել ենք, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա էր կազմակերպել` պահանջելով ԱՄՆ կառավարությունից ճնշում գործադրել Թուրքիայի վրա եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` 100-րդ տարելիցին ընդառաջ:

Ակցիայի մասնակիցների պահանջագիրն ընդունեց ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավարը: Նա խոստացավ պահանջագիրը հասցնել հենց Օբամային. «Շնորհակալություն, որ եկաք այսօր: Դեսպանը խնդրեց, որ դուրս գամ եւ զրուցեմ ձեզ հետ: Կարող եմ վստահեցնել, որ նամակը կհասցնենք հասցեատիրոջը: Ես այն կփոխանցեմ դեսպանին, դեսպանն էլ կփոխանցի Սպիտակ տուն: Նախագահ Օբաման, ինչպես գիտեք, նախկինում խոսել է այն մասին, որ 1.5 մլն հայ սպանվել է եւ մահվան է դատապարտվել: Մենք ճանաչում ենք պատմությունը եւ գտնում ենք, որ երկիրը պետք է ճանաչի իր անցյալը: Այնպես կանենք, որ այս նամակն անմիջապես հասնի հասցեատիրոջը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930