Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք դատարանում վիճելու են «Մայր Թերեզա» անվան պատկանելիության համար. ում են կոչել այդ անունով

Ապրիլ 17,2015 21:20

Քաղաքացիական հայցի քննությունը հետաձգվեց մի  պատճառաբանությամբ, որ Հանրային պաշտպանի գրասենյակից գրություն էր ուղարկվել դատարան, թե հայցվորը, թե պատասխանողը խնդրել են իրենց տրամադրել ներկայացուցիչ:

Եվ քանի որ շահերի բախում կարող է լինել, հանրային պաշտպանի գրասենյակը ժամանակ էր խնդրել:

Բարեգործական կազմակերպության նախագահներից մեկը դիմել էր դատարան, պահանջելով, որ պատասխանողը, նախկինում դատապարտված կինը, որը տարիներ շարունակ աշխատել է նաեւ լրատվամիջոցներում, հրապարակային ներողություն խնդրի իրենից:

Հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, պատասխանողը, ըստ հայցվորի «տարածել է իրականությանը չհամապատասխանող» տեղեկություններ, հայտնել, թե հայտնի ռաբիս երգիչներից մեկն իրեն է նվիրել մականվան համար իր երկու ստեղծագործությունները՝ երգերը:

Երգչի որդին, ըստ հայցվոր բարեգործի, «Օդնոկլասնիկի»-ում տեղադրել է տեսահոլովակ հոր վերաբերյալ, որի մասին իր կարծիքն է հայտնել պատասխանող կինը:

Ըստ հայցվորի, պատասխանողը թույլ է տվել վիրավորական արտահայտություններ, մասնավորապես , ներկայացել է «Մայր Թերեզա», այն դեպքում, երբ Հայաստանում «Մայր Թերեզան» մեկն է:

Հայցվորը խոստացել էր դատարան ներկայացնել  հարյուր-հազարավոր ապացույցներ այն մասին, որ իր բարեգործությունների, դատապարտյալներին տասնյակ օգնություններ ցույց տալու համար են իրեն լրատվամիջոցներով, կինոնկարներով համարել Մայր Թերեզա, ավելին, Մայր Թերեզայի կենդանության օրոք, բարեգործ կնոջը՝ հայցվորին անձամբ Մեծն Մայրապետուհին է հանձնել իր վկայագիրը, նրան կոչելով իր անունով՝ Մայր Թերեզա:

Հայցվոր կողմը դատարան է ներկայացրել փաստաթղթեր, այն մասին, որ ունի երկու բարեգործական կազմակերպություն, անվճար բաղնիք, դեղատուն, միայն անպաշտպան խավի համար:

Հրապարակումից հետո հայցվորի գնահատմամբ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Դատարան ներկայացած պատասխանողն իր լիազորագիրն էր տվել երկրորդ ներկայացուցչին: Վերջինն ասաց, որ ծանոթանալու է գործի նյութերին:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին, քանի որ հայցվորի ներկայացուցիչը դատարան չէր ներկայացել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930