Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայփոստի» նամականիշերի ցուցահանդես

Ապրիլ 22,2015 14:40

Ապրիլի 22-ին և 23-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային համաժողովի շրջանակներում, «Հայփոստ»-ը կազմակերպել է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հայկական նամականիշերի ցուցահանդես:

Միջոցառման ընթացքում ցուցադրվող 28 նամականիշերը և գեղաթերթիկները նվիրված են Եղեռնի զոհ դարձած մեծանուն հայ գրողների, բանաստեղծների, երաժիշտների և հասարակական գործիչների, ինչպիսիք են Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Կոմիտասը, ինչպես նաև Ցեղասպանության վերապրողներին (Ավրորա Մարդիգանյան, Կիպրոսում Մելքոնյան կրթական հաստատության որբեր), ինչպես նաև  Հայոց ցեղասպանության վերապրածներին մեծապես օգնած ու Հայկական հարցը պաշտպանած  նշանավոր գործիչների, ինչպիսիք են Յոհաննես Լեփսիուսը, Ֆրիդտյոֆ Նանսենը, Ջեյմս Բրայսը, Ֆրանց Վերֆելը, Կարեն Յապպեն, Մարիա Յակոբսենը, Ջոն Կիրակոսյանը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում, ապրիլի 23-ին՝ 13:30-ին, «Հայփոստը» նաև պաշտոնապես կմարի և շրջանառության մեջ կդնի «Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելից. Անատոլ Ֆրանս» թեմայով նամականիշը:

 

 

ՀայՓոստ ՓԲԸ

ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930