Լրահոս
Օրվա լրահոսը

«Որդան Կարմիր»- ը թողարկել է Ցեղասպանության 100-­ամյակին նվիրված երգի տեսահոլովակը

Ապրիլ 30,2015 11:41

Ապրիլի 28­-ին վանաձորյան «Որդան Կարմիր» խումբը թողարկել է The Voice of Tomorrow երգի տեսահոլովակը։ Երգը նվիրված է Հայոց ցեղասպանության 100­-ամյա տարելիցին, իսկ տեսահոլովակը ներկայացնում է հայ երիտասարդ ստեղծագործ սերնդի վերածնունդը։ Այն նկարահանվել է Միացյալ Նահանգներում։

«Որդան Կարմիր»-ն օրեր առաջ է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ առաջին անգամ ներկայացնում էր Հայաստանը աշխարհահռչակ մեծամասշտաբ SXSW 2015 (South by Southwest) փառատոնին։ Խումբն իր ելույթի ժամանակ ներկայացրել է The Voice of Tomorrow­ն միջազգային հանդիսատեսին։ «Երգը կոչ է ներկա և գալիք սերունդներին դեպի միասնություն, ազգային գաղափարախոսություն և հզորացում, որը մեր ձայնը լսելի և ընդունելի կդարձնի աշխարհում։ Ի վերջո, Հայաստանը և հայը միայն Եղեռնի կրողներ չեն․ հայ երիտասարդությունն ունի մեծ ներուժ դիմակայելու ցանկացած արհավիրք և ցույց տալու աշխարհին, որ այն ստեղծագործ է ու դեռ շատ բան ունի տալու մարդկությանը», ­ ասում է Որդան Կարմիրի մեներգիչ Վահան Պողոսյանը։

«Որդան Կարմիր» խումբը կազմավորվել է 2005թ․­ին Վանաձորում։ Գոյության տասը տարիների ընթացքում խումբը նվագել է հայաստանյան բազմաթիվ փառատոնների, ունեցել մենահամերգներ, համերգային շրջագայություններով եղել Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Իսպանիայում, Վրաստանում և Ռուսաստանում։ «Որդան Կարմիր»-ը թողարկել է երկու EP, իսկ լիամետրաժ ալբոմը՝ A4­ը, լույս է տեսել 2013­ին։ Խումբն իր ստեղծման օրվանից կերտում է երաժշտության իր յուրօրինակ տեսակը՝ հավատալով, որ մշակույթի նման դրսևորումը հզոր գործիք է։ «Որդան Կարմիր»-ի երաժշտությունն անդրադառնում է կոռուպցիային, սոցիալական անտարբերությանը և այլ խնդիրների։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930