Լրահոս
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. «ԼՂՀ-ում օրվա կեսի դրությամբ, դեռեւս այպիսի լավ ընտրություններ չեն եղել» (Տեսանյութ)

Մայիս 03,2015 15:00

Լեռնային Ղարաբաղում կիրակի` մայիսի 3-ին, տեղի են ունենում խորհրդարանական ընտրությունները: «Շարժում-88» կուսակցության ցուցակը գլխավորող Վիտալի Բալասանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խախտումների մասին ահազանգներ կուսակցությունը դեռ չի ստացել: Նա հավելեց, որ կապի մեջ են բոլոր  ընտրատեղամասերի հետ:

«Երեւի թե Ղարաբաղում առաջին անգամ է այսպես: Օրվա կեսի դրությամբ, եթե զուգահեռներ անցկացնենք, ապա դեռեւս այսպիսի լավ, համերաշխ ընտրություններ չեն եղել»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Անդրադառնալով մեծամասնական թեկնածուներին` նա ասաց. «Մեր թեկնածուները նորմալ թեկնածուներ են, ճանաչված մարդիկ են, լումա են ներդրել այս երկրի նամանավանդ պաշտպանության հարցում: Մնում է ասել, որ ժողովուրդն այս անգամ ճիշտ, խոհեմ ընտրություն կկատարի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031