Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրեր՝ Ժիրայր Սեֆիլյանից ու Շանթ Հարությունյանից. պատմում են նրանց կանայք

Մայիս 03,2015 19:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի և այլ քաղբանտարկյալների կանայք, զոհված զինվորների մայրեր «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության հրավերով դուրս էին եկել փողոց, բողոքի երթով իրենց բողոքի ձայնը բարձրացնում ի պաշտպանություն քաղբանտարկյալների:скачанные файлы (25)

Aravot.am-ը Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ նման ազատազրկումները օրինաչափություն են դառնում. սկզբում Շանթենք էին, հիմա Ժիրայրենք, տիկին Բադալյանը պատասխանեց. «Պատճառը ազատ խոսքի դեմ բռնությունն է, որը շարունակվում է Հայաստանում մեծ թափ ստանալ: Ինչպես Շանթենց դեպքում, այդպես էլ Ժիրայրենց, ընդամենը ազատ խոսքի արտահայտման, իշխանության դեմ ուղղված քայլերն են պատճառը»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարող են կանայք փոխել, տիկին Բադալյանը նշեց, թե շատ բան փոխել չեն կարող, բայց լռելն էլ անհնար է: Ռուզաննա Բադալյանը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանի հետ ամիսը երկու անգամ տեսակցելու թույլտվություն ունեն: Պատմելով Շանթ Հարությունյանի ներկայիս մտորումների մասին՝ ասաց. «Շանթը նույն Շանթն է մնացել: Նա ավելի շատ մտահոգված ոչ թե նրա համար, որ բանտում է, այլ որ երկիրն է այս վիճակում»:

Ժիրայր Սեֆիլյանի կինը՝  Նանոր Սեֆիլյանը մեզ տեղեկացրեց, որ չորեքշաբթի տեսակցելու է ամուսնուն: Մեկնաբանություններ չցանկացավ տալ այն մասին, թե հնարավո՞ր է Սեֆիլյանին շուտով ազատ արձակեն, քանի որ խնդիր էր դրված նրան  ապրիլի 24-ի նախօրեին մեկուսացնել, տիկին Սեֆիլյանը փոխանցեց. «Ես ոչ մի տեղեկություն չունեմ, ես էլ եմ ձեզ նման լսում եմ աջից ձախից, որ կարող է բաց թողնեն: Ես քաղաքական գործիչ չեմ, որ վերլուծեմ, կանխատեսեմ: Ես ընդամենը Ժիրայրի կինն եմ և սատարում եմ իրեն ամեն ձևով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031