Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունն այս կերպ կխթանի արտագաղթը

Մայիս 05,2015 19:45

Խորհրդարանում «Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության բերած նախագծով, փաստորեն, օրենքի մակարդակով արտագնա աշխատողներին՝ «խոպան» գնացողներին հարկելու քաղաքական որոշում է ընդունվում:

Իհարկե, նմանատիպ օրենքների միջազգային նախադեպ կա, սակայն արդյո՞ք մեր տնտեսական կացությունը կարելի է համեմատել այդ օրենքը կիրառող երկրների՝ օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ:  Ուղղակի անհասկանալի է, թե ՀՀ Կառավարությունը ինչ սկզբունքով է առաջնորդվում՝ օրենքի նման նախագիծ առաջարկելով: Առանց այդ էլ, Հայաստանից արտերկիր աշխատանքի մեկնողները լավ օրից չէ, որ գնում են: Հայաստանում աշխատանք գտնելը դարձել է լրջագույն խնդիր, իսկ տնտեսական վիճակն օր օրի ավելի է վատթարանում: Այս լույսի տակ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելը ակամայից դառնում է այլևս արտագաղթը խթանելու լրացուցիչ մեթոդ:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է, որ արտագնա աշխատողներին հարկելու փոխարեն Կառավարությունն ավելի ճիշտ կանի, որպեսզի ավելի կոշտ պայքար սկսի մենաշնորհների, ստվերային խոշոր տնտեսվարողների դեմ: Այս կերպ, բնականաբար, կխթանվի փոքր և միջին բիզնեսը, որի հետևանքով էլ մարդիկ չեն մեկնի արտագնա աշխատանքի և իրենց հարկերը կվճարեն՝ Հայաստանում ապրելով:

Մենք խոր համոզմունք ունենք, որ եթե խորհրդարանը կողմ քվեարկի այս օրենքի նախագծին, ապա արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր մարդիկ այլևս հետ չեն վերադառնա՝ Հայաստանում ենթարկվելով հարկային հետապնդումների:

ՍԴՀԿ Հայաստանի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031