Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ պրոֆեսոր Կարո Մնացականի Կարապետյանի

Օգոստոս 01,2026 12:00 Share

Խոր վշտով տեղեկացանք Երեւանի պետական համալսարանի երկարամյա դասախոսի, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, Թարգմանության տեսության եւ պրակտիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Կարո Մնացականի Կարապետյանի մահվան մասին։

Կարո Կարապետյանն իր ամբողջ մասնագիտական կյանքը նվիրել է Երեւանի պետական համալսարանին, օտար լեզուների կրթության եւ թարգմանագիտության զարգացմանը։ Տասնամյակներ շարունակ նա կրթել է լեզվաբանների, թարգմանիչների եւ մանկավարժների բազմաթիվ սերունդներ՝ նրանց փոխանցելով ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ համալսարանական մտածողության, ազնիվ աշխատանքի եւ գիտության նկատմամբ պատասխանատվության արժեքները։

Նրա ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ ստեղծվել են դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ եւ գիտական աշխատություններ, որոնք երկար տարիներ ծառայել են ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին։ Նրա գիտամանկավարժական գործունեությունը զգալի ներդրում է ունեցել Հայաստանում անգլերեն լեզվի դասավանդման եւ թարգմանության տեսության զարգացման գործում։

Որպես ղեկավար՝ Կարո Կարապետյանը վայելում էր գործընկերների հարգանքը, իսկ որպես դասախոս՝ ուսանողների սերն ու երախտագիտությունը։ Նրա անունը կապված է ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի կայացման եւ զարգացման կարեւոր շրջանի հետ։

Պրոֆեսոր Կարո Կարապետյանի հիշատակը կմնա նրա գործընկերների, ուսանողների եւ բոլոր նրանց սրտերում, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչելու նրան, աշխատելու կամ սովորելու նրա կողքին։

Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին եւ Երեւանի պետական համալսարանի ողջ համայնքին։

«Առավոտ» օրաթերթ
31.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31