Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Ենոքյան.«Ինչպես կզգա անմեղ մարդը, որ ընկնի այսպիսի տեղ» (Ֆոտոշարք)

Մայիս 07,2015 19:25

Էրեբունու ոստիկանության ժամանակավոր պահվման  վայրից դուրս գալով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր , ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին դիմավորեցին ծափերով ու ծաղիկներով:

IMG_3816 IMG_3810 IMG_3825 (1) IMG_3827

Նրա կողքին էին պաշտպանը՝ Գեղամ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Նաիրա Զոհրաբյաննը:

Գոհար Ենոքյանն ասաց.«Գիտեմ, որ հիմա զգում եք, որ ես շատ հուզված եմ, իմ պաշտպանը կպատասխանի Ձեր բոլոր հարցերին, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել իմ կոլեգաներին, ընկերներին, հարազատներին, պատգամավորներին, բոլոր մարդկանց, ովքեր չէին կասկածում իմ մաքրության մեջ»:

Իր մեղադրանքի հետ կապված ասաց, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը.«ժամանակը կգա, դա կպարզվի.«Անմեղ մարդը, ինչքան ուզում են ստորացնեն, չի ստորանա: Վերեւն Աստված կա»:

Ըստ նրա, նպատակն այս ամենի այն էր, որ ուզում են խլել իր հիմնարկն իր ձեռքից:

«Կարծում եմ,ինձ սիրողները, հարգողները որ կան, որ կարողացան ճշմարտությունն ի հայտ գա, մեծ օգուտ տվեցին:Կարծում եմ , հասկացան, որ այսպես չի լինի»:

IMG_3806 IMG_3802

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ պատգամավորների թիվն ավելի շատ կարող էր լինել, որոնք ստորագրել էին, պարզապես ժամանակի խնդիր կար, հասցնելու.«Մեզ համար կարեւոր էր րոպե առաջ, հասցնելը, տիկին Ենոքյանի առողջական փաստաթղթերով հասցնել գլխավոր դատախազություն:Մենք կարծում եմ, որ ինչ-որ փուլի խնդիր լուծել.Նման վիճակում գտնվող կինը լինի ազատության մեջ:

Վստահ եմ,որ  դատական պրոցեսի ժամանակ տիկին Ենոքյանն անպայման ապացուցելու է իր անմեղությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031