Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում ապամոնտաժվել է հերթական խոշորածավալ ապօրինի շինությունը

Մայիս 14,2015 14:04

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության և Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից մայիսի 13-ին Այվազովսկի փողոցին հարակից հատվածում արձանագրվել է խոշորածավալ ապօրինի շինություն:

Քաղաքացին, առանց համապատասխան թույլտվության, նախաձեռնել էր մետաղական կոնստրուկցիաներով ավտոլվացման կետի կառուցման աշխատանքներ, ինչը և կանխվել ու նույն օրը երեկոյան ամբողջությամբ ապամոնտաժվել է: Ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն` 400 հազար դրամի չափով:

Հարկ է նշել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ինքնակամ կառուցապատումների դեպքում սեփական հողամասերում նախաձեռնվող ինքնակամ կառուցի շինարարության համար կազմվում է վարչական արձանագրություն` 200 հազար դրամի չափով: Այն դեպքերում, երբ ապօրինի կառույցի շինարարությունն իրականացվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում, օրենսդրությունը նախատեսում է 400 հազար դրամ տուգանք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ապօրինաշինության կրկնման դեպքում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:

Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031