Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրապարակումից հետո կազինոյի ապարատները հեռացվել են Սամվել Ալեքսանյանի «Երևան Սիթի»-ներից. 1in.am

Մայիս 14,2015 21:12

Մեր հրապարակումից հետո ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից հանվել են «Էլ լոտո» կոչվող խաղային ապարատները:

Հիշեցնենք. մենք գրել էինք, որ բոլորովին վերջերս սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք աշխատում են բացառապես թղթադրամների ներբեռնմամբ, ինչպես նաև հայերեն մենյուով: Կոպեկների ներբեռնման տեղ չկա ապարատի վրա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ: Ընդ որում, մենք ֆիքսել էինք, որ այդ ապարատների մոտ մեծ հերթեր էին գոյանում, և մարդիկ շատ դեպքերում իրենց խաղը սկսում էին՝ ներբեռնելով 5000 դրամ: Մենք գրել էինք նաև, որ այդ ապարատների տեղադրումը սուպերմարկետում օրենքի կոպիտ խախտում է, քանի որ նույն օրենքը սահմանում է, որ նման խաղային ապարատները պետք է տեղակայվեն քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:

Մեր հրապարակումից հետո խաղային ապարատները հանվել են սուպերմարկետի ցանցից: Այդ փաստը հաստատեց նաև «Էլ լոտո»-ի աշխատակիցներից մեկը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031