Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումից անցել է 7 տարի, սակայն ատոմակայանի կառուցումը չի սկսվել. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 15,2015 11:35

Սերժ Սարգսյանը դեռ 2008թ. խոստացել էր՝ «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել։ Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել»։ Այս խոստումից անցել է 7 տարի, սակայն՝ ոչ երկաթուղին է կառուցվել, ոչ էլ ատոմակայանի կառուցումն է սկսվել։ «ՉԻ»-ն ատոմակայանի կառուցման ծրագրի շուրջ զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի հետ։

– Պարոն Գալստյան, դեռ 2008թ. հոկտեմբերին Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իր ուղերձի ժամանակ հայտարարել էր, թե «առաջիկա ամիսներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»: Այդ հայտարարություններից 7 տարի անց կարծես թե դեռ չի սկսվել շինարարությունը։

– Խոսքը շինարարության մասին չէ, այլ ծրագրի իրականացման մասին է։ Կառավարության որոշմամբ, մինչեւ 2027թ. պետք է կառուցվի։ Մեր հաշվարկներով, եթե մինչեւ 2027թ. մենք ունենանք տարածքում աշխատող բլոկ, 2018թ. այն շեմն է, որ իրոք, առաջին բետոնը պետք է անենք։            ՚

– Խոսեցիք այդ ծրագրի իրականացման խոչընդոտների մասին։ Ի՞նչ խոչընդոտներ նկատի ունեք։

– Խոչընդոտը միակն է՝ կարողանանք մեզ բավարարող, մեր նախապայմաններին համապատասխանող ներդրող բերել, որ գա, ծրագիրն իրականացնի։ Սա է խնդիրը։

– Ներդրողներ չեն գալիս, քանի որ Հայաստանը շահութաբեր չե՞ն դիտում, առավել եւս, երբ վերջին տարիներին նվազել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։

– Չէ, չեմ կարծում։ Ուղղակի նախագիծը բարդ է։ Հիմնականում կախված է նրանից, որ այդ փաթեթի մեջ տարբեր խաղացողներ կարողանան մեկ ընդհանուր հայտարարի գալ ու աշխատել։ Սա այնքան էլ հեշտ բան չի։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի դա իրականացնել, մանավանդ՝ կան նախանշանները։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031