Լրահոս
Օրվա լրահոսը

Որ Սեյրան Սարոյանն ու Զարուհի Փոստանջյանը չվիճեն

Մայիս 20,2015 17:00

«Գեներալը ոչ թե վիրավորեց, այլ փորձեց պաշտպանել իր ընկերոջը, դա էլ նրա կարծիքն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի միջանցքում սկսված, ապա դահլիճում շարունակված Սեյրան Սարոյան-Զարուհի Փոստանջյան վեճին:

Սեյրան Սարոյանը սկսեց նախատել Զարուհի Փոստանջյանին` Սուրիկ Խաչատրյանի եւ նրա որդու հետ կապված նախաձեռնության առիթով: Նախատինքը սահուն վերածվեց վիրավորանքների: «Ես հետեւել եմ երկու պատգամավորների զրույցին, դա փոխադարձաբար հարգալից զրույց էր, բայց, այո, բավական լարված մթնոլորտում»,- ասաց Մարգարիտ Եսայանը` հավելելով. «Կարծում եմ՝ որպեսզի այս լարվածությունները չլինեն, պիտի գործի օրենքը բոլորի համար հավասար»:

Մանրամասները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031