Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքային այց Շիրակի մարզ

Մայիս 20,2015 20:45

Մայիսի 20-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր:

Վերլուծելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թերություններին ու բացթողումներին, որոնք պայմանավորված են անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով, մասնագիտական անբավարար պատրաստականությամբ, հասարակության հետ տարվող ոչ լիարժեք աշխատանքով:

Ոստիկանության պետը կարևորեց հատկապես հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, կեղծ կատեգորիաների բացառումն ու հանրային մթնոլորտի առողջացումը և ընդգծեց ոստիկանի հեղինակության, պատվախնդրության և արժանապատվության գերակա նշանակությունը ոչ միայն հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման, այլև հասարակության հավատին ու վստահությանն արժանանալու գործում:

Անդրադառնալով ծառայությունը նորովի կազմակերպելու խնդիրներին՝ ոստիկանության պետը ներկայացրեց գլխավոր ուղղությունները:

Վլադիմիր Գասպարյանը շեշտեց հատկապես օրենքի գերակայության ամրապնդման և օրենքի առաջ բոլորի հավասարության անհրաժեշտությունը, որ գերխնդիր է ոստիկանության համար:

Ամփոփելով հանդիպումը՝ ոստիկանության պետը նշեց այն միջոցառումներն ու ժամկետները, որ նախատեսված են իրավիճակը շտկելու և ցանկալի արդյունք արձանագրելու համար:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031