Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ֆուտբոլից չափազանց հեռու մարդուն կարող է հայտնի չլինել, թե ՖԻՖԱ-ն կոռուպցիայի մեջ վաղուց է թաղված. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 29,2015 12:26

Ընդամենը երկու օր առաջ ՖԻՖԱ-ն աշխարհի ամենահզոր եւ հարուստ կազմակերպություններից մեկն էր, որի որոշումները աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներում նրան դարձրել էին միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտ։

Մեկ օրվա մեջ ամեն ինչ հօդս ցնդեց։ Կազմակերպությունը կոռուպցիոն այնպիսի սկանդալի մեջ է հայտնվել, որից եթե դուրս էլ գա, ապա բոլորովին այլ տեսքով ու մարդկանցով։

ԱՄՆ-ը որոշեց զբաղվել ՖԻՖԱ-ով եւ այնտեղ կոռուպցիա հայտնաբերեց։ Իհարկե, միայն ֆուտբոլից չափազանց հեռու մարդուն կարող է հայտնի չլինել, թե ՖԻՖԱ-ն կոռուպցիայի մեջ վաղուց է թաղված։ Շատերը գիտեն, թե այդ կազմակերպությունում ինչ գումարներ են շրջանառվում, լվացվում, յուրացվում։ Որ կաշառքն այնտեղ նորմա է։

Բայց հատկապես այժմ ԱՄՆ-ը հակակոռուպցիոն արշավ սկսեց ՖԻՖԱ-ի դեմ։ Ակնհայտ էր, որ մարզական չինովնիկների ձերբակալությունը, ԱՄՆ-ի արդարադատության պաշտոնյաների բավական խիստ հայտարարությունները, կոռուպցիոն փաստերի հրապարակումը վաղուց ծրագրված, մշակված էր եւ այժմ գործի դրեցին։ Քանի որ այսօր ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններն են նախատեսված, նշանակում է, խնդիր է դրված գործող նախագահ Զեպ Բլատերի վերընտրությունը չթույլատրել։ Այն, որ Զեպ Բլատերը կոռուպցիոն բուրգի գլխին է կանգնած՝ դա էլ առանձնապես մի գաղտնիք չէ։ Առայժմ նրան ձեռք չեն տալիս։ Երկու տեղակալին ձերբակալել են, իսկ նրան «լավով» բացատրեցին, որ հեռանա ՖԻՖԱ-ից։

Առայժմ Բլատերը համառում է։ Ախր շատ յուղոտ պաշտոն է

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031