Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենց պլանավորման մեջ Արցախի հանձնումը եղել է առաջնահերթ»․ Տիգրան Աբրահամյան

Սեպտեմբեր 27,2026 17:36 Share

«Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենց պլանավորման մեջ Արցախի հանձնումը եղել է առաջնահերթ։ Այն հանգամանքը, որ իշխանությունը ներկայացնող դեմքերը նաեւ որոշակի ուրախությամբ են խոսում այսօր ստեղծված ստատոս քվոյի մասին, ըստ էության դրանով նաեւ մատնում են այն ծրագիրը, որն ի սկզբանե եղել է»,- Եռաբլուր զինվորական պանթենում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմինի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական, ռազմական ու դիվանագիտական առումով տապալվել են, որի հետեւանքը մենք տեսել ենք։ «Դա չի եղել միայն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթով, դրա հետեւանքները նաեւ արտահայտվել են 2021-ին, 2022-ին, 2023-ին։ Եվ այսօր էլ, թեեւ չկա պատերազմ, բայց այսօրվա պայմանական հարաբերական խաղաղության պայմաններում արդեն բանակցությունների շուրջ են տեղի ունենում այդ զիջումները»,- նշեց նա։

Հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա այսքան զոհերի ու Արցախի հայաթափման համար, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Չկա քննարկման այլ հարց այստեղ, քան այն, որ գործող իշխանությունը ցանկացած իրավիճակում պատասխանատվություն է կրում երկրում տեղի ունեցողի համար։ Հատկապես, երբ ժամանակը ցույց է տվել, որ այն որոշումները, որոնք կայացվել են ու նաեւ չեն կայացվել, բերել են անխուսափելի պարտության։ Եվ դա բարդել զինծառայողի վրա, հրամատարների վրա, կամավորի վրա, դա բարդել այս կան այն պետության վրա, դրանով իրավիճակը որեւէ ձեւով չի կարող հանգուցալուծվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ըստ նրա՝ պատերազմը չի ավարտվել՝ գործընթացը, որն սկսվել է Արցախով, դրա վերջնանպատակը եղել է Հայաստանը։ Արցախը եղել է այն զրահաբաջկոնը, որն ապահովել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

«Այդ պատերազմը չի ավարտվել նաեւ այսօր, որովհետեւ իշխանությունը խոսում է նոր տարածքների հանձնման մասին, այսպես կոչված անկլավների մասին»,- հավելեց Աբրահամյանը։

Նա նաեւ ասաց, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ շատ դրվագներ բացահայտված են, որովհետեւ իշխանությունն ինքն է խոսոտվանական ցուցմունք տվել։ «Բայց շատ բաներ էլ կան, որոնք պարզ կդառնան, երբ այս իշխանությունը չի լինի եւ լրացուցիչ կաշկանդվածություն ու վախ չի սթփռի դատաիրավական համակարգի վրա»,- նշեց Աբրահամյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930