Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Շահեն Հարությունյանի ակցիայի մասին. «Կարելի է հասկանալ, իր հոր համար է արել»

Հունիս 15,2015 16:31

«Կարելի է հասկանալ, իր հոր համար է արել: Բայց մյուս կողմից էլ, ֆուտբոլային տեսանկյունից UEFA-ն մեզ կտուգանի, չի տուգանի, չգիտեմ, դա արդեն այլ տեսանկյունից պետք է նայել: Տարբեր ռակուրսներից պետք է նայենք խնդրին»,- այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի բողոքի ակցիան՝ ֆուտբոլային խաղի ժամանակ:

Լրագրողների հարցին՝ երբ աշխարհահռչակ ֆուտբոլիստը եթե ծանոթանում է այդպիսի քաղաքական ակցիային, վերցնում պլակատը՝ պարոն Շարմազանովն ընդհատեց՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստն ո՞վ է: Լրագրողները պատասխանեցին՝ Ռոնալդուն, Էդուարդ Շարմազանովը չհամաձայնեց. «Ինձ համար աշխարհահռչակ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930