Լրահոս
Օրվա լրահոսը

Մարկ Գրիգորյան. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ավելի մեծ հաջողությունների է հասել

Հունիս 16,2015 15:52

Թուրքիայում քուրդ պատգամավորների ճնշող մեծամասնությունը ընտրվել է արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններից: Այս մասին հունիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ասաց լրագրող Մարկ Գրիգորյանը:

Նա նկատեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններից եւս մեծ մասամբ ընտրվում էին քուրդ պատգամավորներ. «Բայց այդ նախորդ ընտրությունների ժամանակ նրանք, որպես կանոն, կա՛մ իշխող կուսակցության անդամներ էին, կա՛մ գնում էին պառլամենտ որպես անկախ պատգամավորներ: Այսինքն՝ չկար այն կուսակցական միավորումը, որը կա հիմա, անցյալում դա բնականոն էթնիկ միավորում էր, որովհետեւ նրանք էթնիկ քուրդ էին, այդ հարցը լուծվում էր: Հիմա գոյություն ունի կուսակցություն, որը պաշտպանում է ոչ միայն քրդերին, այլեւ ձախակողմյան կուսակցություն է»:

Մարկ Գրիգորյանն ասաց՝ երբ որ ստեղծվեց Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, պարզ էր, որ այն անպայման հաջողության է հասնելու արեւելյան շրջաններում. «Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ նրանց օգտին քվեարկում էին նաեւ մարդիկ երկրի արեւմտյան շրջաններից: Այսինքն՝ դառնալով կուսակցություն, ճիշտ ձեւակերպելով կուսակցությունը, չպահելով կուսակցությունը էթնիկ սահմաններում, իրենք հասան ավելի մեծ հաջողության, որովհետեւ իրենց կողմ բերեցին նաեւ այլ ազգային փոքրամասնությունների եւ այլ փոքրամասնությունների ընդհանրապես»:

Նա հավելեց, որ իրեն հետաքրքրում էր, թե ընտրությունների արդյունքները ինչպես են լուսաբանում թուրքական հեռուստաընկերությունները. «Պետք է ասեմ, որ բարձր մակարդակով էին լուսաբանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930