Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝ Էրդողանի դարաշրջանը մոտենում է իր ավարտին»

Հունիս 16,2015 19:44

Արտակ Կիրակոսյանի կարծիքով՝ Հայաստանի համար կարեւոր է  քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը

«Շատ դժվար է հասկանալ, թե  այդ կուսակցությունը լինելով մեծամասամբ քրդական կկարողանա պահպանել մարդկանց քվեն եւ մյուս ընտրություններին գնա առաջ»,- հունիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանը:

IMG_0464

Նրա խոսքերով՝ Հայաստանի համար կարեւոր է  քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, քանի որ նրանց դիրքորոշումն է կա՛մ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կա՛մ էլ պասիվորեն մերժել. «Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է: Ապագան ցույց կտա, հիմա ոգեւորությունը Էրդողանին բացառելու վրա է: Շատ մեծ հարց է, թե ինչի հիման վրա կկարողանա այդ ամենը ձեւավորվել, զարգանալ»:

Իսկ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը իր խոսքում ասաց, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դարաշրջանը մոտենում է իր ավարտին. «Հիմա սկսվել է մի գործընթաց, որ Էրդողանի կուսակցության մեջ կգնա ներքին կուսակցական պայքար կորուստների հանդեպ, իր վարած քաղաքականության հանդեպ, հնարավոր է տարբեր ճյուղերի բաժանում: Ըստ իս մի գուցե Գյուլը մի օր կվերադառնա, եւ մի գուցե այլ ձեւավորումներ կստեղծվեն այդ կուսակցությունում, ինչը կբերի հայ-թուրքական հարաբերությունների մեղմ վարմանը կամ դրա հնարավորությանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930