Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայկական համագումարի ցավակցականը Քըրք Քրքորյանի կյանքից հեռանալու առիթով

Հունիս 17,2015 13:48

Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) սգում է Քըրք Քրքորյանի կորուստը, ով ս.թ. հունիսի 15-ին կյանքից հեռացավ 98 տարեկան հասակում: Քրքորյանը հարգարժան գործարար էր, բարերար, և ամերիկահայ համայնքի խորհրդանշական առաջնորդ: Քրքորյանը ծնվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որպես հայ գաղթականների ընտանիքի չորրորդ`կրտսեր զավակ, հանդիսանալով Ամերիկայում  հայ լինելու լավագույն օրինակ:

Համագումարի խորհրդի պատվավոր նախագահ Հրայր Հովնանյանն այս կապակցությամբ հայտարարել է. «Խորապես վշտացած եմ` լսելով Քըրք Քրքորյանի մահվան բոթը: Նա Հայաստանի բարեկամն էր, Համագումարի բարեկամը, և հայերի բարեկամն ամենուր: Եվ ինձ համար հատկապես թանկ է այն, որ նա իմ ընկերն էր: Ես մեծ պատիվ ունեցա հյուրընկալելու նրան` Հայաստան պատմական այցի ժամանակ: Իր վիթխարի առատաձեռնությամբ նա հսկայական փոփոխություն կատարեց մեր հայրենիքում: Տարիներ շարունակ տնտեսական լճացումից հետո նրա աջակցության շնորհիվ Հայաստանը բռնել է արդիականացման ուղին: Նա հպարտ էր իր ժառանգությամբ, և ես հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան այսքան երկար տարիներ»:

Ըստ Forbes-ի, Քրքորյանը կուտակել է մոտ 4 միլիարդ դոլար սեփական կապիտալ: Նա իր ողջ կյանքի ընթացքում նպաստել է Հայաստանի զարգացմանը, և աջակցել ամերիկահայության տասնյակ հիմնախնդիրների, նաև Ամերիկայի հայկական համագումարին: Քրքորյանը հատկապես հայտնի էր 1989 թ. Լինսի հիմնադրամի ստեղծմամբ` որպես Սպիտակի ավերիչ երկրաշարժի արձագանք: Լինսի հիմնադրամը էական նվիրատվություններ է կատարել` հազարավոր տեղահանված անհատներին ու ընտանիքներին բնակարաններ տրամադրելու, ինչպես նաև ճանապարհների ու այլ կարևոր ենթակառուցվածքների վերակառուցման նպատակով:

Քրքորյանի ողջ ընտանիքի հետ միասին աղոթում ենք նրա հոգու հանգստության և խաղաղության համար:

 

Ամերիկայի հայկական համագումար

Լուսանկարում` Քըրք Քրքորյանը Համագումարի խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի հետ միասին Հայաստանում, 2001 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930