Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa ընկերությունը մեկնարկում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ամենամյա ակցիան

Հունիս 19,2015 17:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի մասնակիցները կարող են շահել մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդներն, ովքեր այդ ակցիայի շրջանակում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտ: Դրա համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների և ծառայությունների դիմաց երկրի տարածքում և արտասահմանում գտնվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում` ներառյալ առցանց գնումները:

VTB_2

Խթանող արշավի արդյունքում ակցիայի մասնակից-ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր այն քարտապանների միջև, ովքեր 300.000 ՀՀ դրամ և այն գերազանցող գումարի անկանխիկ գնումներ են կատարել մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ կխաղարկվի 10 նվեր` 500.000 դրամ արժողությամբ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր համագործակցությունը Visa ընկերության հետ տարեցտարի ամրապնդվում է, և մենք արդեն մեկնարկում ենք վեցերորդ համատեղ արշավը: Փորձը ցույց է տալիս, որ խթանող արշավները մեծ ժողովրդականություն են վայելում մեր հաճախորդների շրջանում, զուգահեռ աճում է  Visa քարտապանների թիվն ու անկանխիկ գործարքների ծավալը: Նշեմ, որ Հայաստանի բանկային շուկայում Visa քարտապանների քանակով մենք առաջին տեղում ենք և պահպանելու ենք մեր դիրքը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930