Լրահոս
Օրվա լրահոսը

Էական գնաճ չի նախատեսվում. «Հայոց աշխարհ»

Հունիս 20,2015 10:19

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ։

-Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ավելացվում են ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, նավթամթերքների եւ հեղուկ գազի հարկման տոկոսադրույքները, միանշանակ չընդունվեց անգամ հանրապետական ձեր գործընկերների կողմից։ Հիմնական մտահոգությունն այն է, որ դա կբերի գների բարձրացման եւ նոր խնդիրներ կստեղծի էլեկտրաէներգիայի թանկացումից ուշքի չեկած մեր քաղաքացիների համար։ 
-Չի կարելի ասել, թե ակցիզային հարկի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները միանշանակ կբերեն գների նկատելի բարձրացման։ Այդ տեսակետից նախագիծը լուրջ մտահոգությունների տեղիք չի տալիս։
Նախ՝ ակցիզային հարկի դրույքաչափերի ավելացումը վերաբերում է հիմնականում այնպիսի ապրանքատեսակների, որոնք չեն կարող համարվել առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներ։ Համենայն դեպս ամբողջ աշխարհում ո՛չ ծխախոտը, ո՛չ ալկոհոլը առաջին անհրաժեշտության ապրանքներ երբեւէ չեն համարվել, եւ դրանց հարկման շեմի մասնակի ավելացումը չի կարող էական ազդեցություն ունենալ բնակչության, հատկապես սոցիալապես անապահով խավի վրա։
Համաձայն չեմ նաեւ այն մտավախությանը, թե աշխատավարձերը, կենսաթոշակները եւ նպաստները չբարձրացնելու դեպքում այդ ապրանքների թանկացումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ աղքատության աճի առումով։
Վերլուծությունները ցույց են տալիս, որ 3-րդ եւ 4-րդ եռամսյակներում պետք է որ ունենանք գների անկում առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքների շուկայում, եւ փաստացի աշխատավարձի առումով կունենանք նույնիսկ մի փոքր աճ։ Այսինքն՝ մարդիկ նույն աշխատավարձով կկարողանան ավելի շատ ապրանք ձեռք բերել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930