Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի երիտասարդների ռեկորդակիրը Բաքվում չկարողացավ մտնել եզրափակիչ

Հունիս 21,2015 12:22

Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում այսօր առավոտյան երկրորդ անգամ կրակագիծ մտավ մեր 18-ամյա պատանի Հրաչիկ Բաբայանը: Նա հանդես եկավ 50 մետր օդամուղ հրացանով եռամարտում՝ 40-ական կրակոց ծնկած, պառկած եւ կանգնած դիրքերում: Առաջին վարժությունում մեր մարզիկը վաստակեց 373 միավոր, երկրորդում՝ 390, երրորդում՝ 368, վերջնահաշվարկում՝ 1131 միավոր եւ զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը: Նա չմտավ եզրափակիչ:hrachik2hrachik3

Նախկինի պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանը երրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների ներկայացուցչական մրցաշարի: Առաջինն այս տարվա աշխարհի գավաթի խաղարկությունն էր, որտեղ նա գրավեց 21-րդ տեղը, երկրորդը՝ մի քանի օր առաջ Բաքվում, որտեղ 10 մետր օդամուղ հրացան մրցաձեւի որակավորման փուլում սահմանելով Եվրոպայի երիտասարդական ռեկորդ՝ առաջին տեղով մտավ եզրափակիչ: Այստեղ էլ Հրաչը մինչեւ 10-րդ կրակոցը առաջատարն էր, սակայն պայքարի լարվածությունից նրա նյարդերը տեղի էին տվել ու ի վերջո զբաղեցրել էր 5-րդ տեղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Կարեն Գիլոյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930