Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Նիլս Մուժնիքսին

Հունիս 25,2015 16:26
levon zurabyan

Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիքսի հետ։ Հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ հատկապես ընդգծել է հանձնակատարի կողմից ցուցարարների եւ լրագրողների դեմ կատարված բռնություններին տրված գնահատականների կարեւորությունը։

Զուրաբյանը Մուժնիքսին տեղյակ է պահել 14 իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների եւ 7 կուսակցությունների կողմից Հայաստանի Ստրասբուրգյան կոմիտեի հիմնադրման մասին, նկարագրել այդ կոմիտեի ստեղծման նպատակները։

Մտքերի փոխանակություն է եղել նաեւ այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ են Հայաստանում կիրառել՝ ոստիկանական բռնությունների եւ քաղաքական բանտարկյալների բացառման ուղղությամբ։

www.anc.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930