Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները Բաղրամյան պողոտան ֆեյսբուքյան պատ են սարքել (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 25,2015 19:21

Բաղրամյան պողոտան, որը կեսից փակված է եւ երթեւեկություն չկա, վերածվել է ֆեյսբուքյան պատի. երիտասարդները սկսել են գրառումներ անել ասֆալտին: Ընդ որում, այդ գրառումների մի մասը անգլերեն է, որպեսզի հասկանալի լինի բողոքի ակցիային ներկա օտարերկրացիներին, որոնք հետաքրքրությունից դրդված ժամանում են Բաղրամյան պողոտա եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Բաղրամյան պողոտայում ակտիվիստները ասֆալտին գրել են. «Ոչ թալանին», «Բաղրամյան փողոցը դեռ թաց է», «Կեցցե թասիբով հայը», «Եղիցի լույս», «Մենք ենք տերը մեր երկրի», «ՀԷՑ-ի հանրայնացում», «Ինչքան ջրեք այնքան կաճենք», «Չենք վճարելու ձեր կերած… համար»: Կան նաեւ հայհոյանքներ:

elektromaydan_17 elektromaydan_16 elektromaydan_13 elektromaydan_12 Պողոտայի երկու կողմերում փոքրիկ տաղավարներ են, որտեղ ակցիայի մասնակիցներին անվճար սնունդ եւ ուտելիք են բաժանում:

elektromaydan_18 Ի դեպ, պողոտայում աղբը տեղ-տեղ հավաքվում է եւ տեղափոխվում, չթողնելով տարածքը աղտոտվի: Ովքեր ամաչում են եւ չեն մոտենում տաղավարներին՝ սնունդ վերցնելու, երեխաները սնունդը տուփերով բաժանում են, հյուրասիրում:

Այստեղ վճարովի է միայն արեւածաղկի սերմը, ադիբուդին ու դդմի կորիզը, որոնք վաճառում են ծեր կանայք, օգտվելով առիթից, որ գոնե այս օրերին իրենց առեւտուրը լավ կլինի:

elektromaydan_15

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930