Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում է անտառտնտեսության տնօրեն

Հունիս 29,2015 16:54

Ապրիլի կեսին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այդ անտառտնտեսության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է անտառտնտեսության տնօրենի տեղակալ Արթուր Գաբրիելյանը: Իջեւանում քաղաքում տարածված խոսակցությունների համաձայն՝ բազմաթիվ անձինք են ակնկալում դառնալ Իջեւանի անտառտնտեսության ղեկավար, սակայն Արթուր Գաբրիելյանի անունը հավակնորդների ցանկում չկա: Անցած շուրջ 70 օրում Իջեւանի անտառտնտեսության տնօրեն չի նշանակվել:

Իջեւանի անտառտնտեսությունում բացահայտվել են ապօրինի մեծածավալ անտառհատումներ: ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Տավուշի մարզի բնակիչ Սամվել Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը 2014թ. ընթացքում առնվազն 4 անգամ մեծ ծավալի   ապօրինի անտառհատումներ է կատարել Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության տարածքում եւ ամեն անգամ փայտանյութը անտառից «Ուրալ» մեքենայով տեղափոխելու  համար, որպես կաշառք, խոշոր չափի գումարներ է տվել  Խաչարձանի անտառպետության պետ Գիգուշ Դավթյանին : Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական բաժին: Այնտեղ  ապրիլի 2-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով(«Յուրացնելը կամ վատնելը»), 296 հոդվածի 1-ին մասով(«Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը»), 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով(«Խոշոր չափերով կաշառք ստանալը» ) եւ 312 հոդվածի 2-րդ մասով(«Խոշոր չափերով կաշառք տալը»): Ապօրինի կերպով ծառեր հատած եւ  խոշոր չափերով կաշառք տված Սամվել Ստեփանյանը 2 հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ :

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930