Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները կպահեն մեր Հայաստանը

Հուլիս 01,2015 12:00

Բաց նամակ հանրապետության նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,
Ես մեր երկրի քաղաքացի եմ, որ ամբողջ իր գիտակցական կյանքն ապրել ու աշխատել է հայրենի հողում. ես մայր եմ, որի զավակն ապրում է այս քաղաքում. ես տատիկ եմ եւ ուզում եմ, որ իմ թոռը ապրի Հայաստանում:

Մեր սերունդը (Ձեր եւ իմ) 88 -ին կանգնեց Օպերայի հրապարակում, ապա գնաց կռվի, մաքառեց ու հաղթեց: Հրաշք եղավ. շատ դարեր հետո հող հետ բերեցինք: Ավելի քան համոզված եմ` մենք հավերժ խնկարկելու ենք մեր սրբացած տղաների ու աղջիկների հիշատակը:

Հետո մեր սերունդը (Ձեր եւ իմ) արժեզրկեց մեր հաղթանակը. պարզվեց՝ թուրքին հաղթելն ավելի դյուրին էր, քան մեր միջի ագահին ու անամոթին…

Հիմա, փաստորեն, ի՞նչ երկիր ենք թողնում մենք մեր ժառանգներին…

Ես անչափ հուսահատ էի… Եվ հանկարծ այս մի քանի օրվա ընթացքում հասկացա, որ վաղը մեր երկիրը (նաեւ Ձերն ու իմը) տեր ունի:

Մեր երկրի տերերը կանգնած էին Բաղրամյան պողոտայում, կանգնած էին մեր եռագույնով, «Հայաստան» վանկարկելով … Նրանք կրթված են ու բարետես, նրանք ոգեւորված են ու սիրահարված, նրանք մեր աղջիկներն ու մեր տղաներն են, որ չեն փախել հայրենիքից եւ քաջություն ունեն տեր կանգնելու մեր երկրին… Ու նրանք կպահեն մեր Հայաստանը:

Եկեք հավատանք նրանց ու հպարտանանք, ու նաեւ… գուցե վերցնե՞նք 25 տարվա մեր սերնդի սխալները մաքրելու ծանր լուծը:
Ես համոզված եմ, որ նրանք չեն մոռանա մեր հաղթանակը ու մեզ կներեն մեր թուլության համար:

Հարգանքով`
(ես չեմ ստորագրում, որովհետեւ մենակ չեմ)

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031